Երեւան/Մեդիամաքս/. Հայաստանում կան օրենսդրական սահմանափակումներ տնտեսության առանցքային հատվածներում արտասահմանյան կապիտալի ներկայության առումով, ասվում է Համաշխարհային Բանկի /ՀԲ/ “Ներդրումներ առանց սահմանների 2010” զեկույցում (Investing Across Borders 2010- IBA). Ինչպես տեղեկացնում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, զեկույցն առաջին անգամ է կազմվել եւ վերլուծում է 87 երկրներում գործող նորմատիվ ակտերը, որոնք առնչվում են արտասահմանյան անմիջական ներդրումներին: Վերլուծությունն անց է կացվում 4 բաղադրիչների ուղղությամբ` ներդրումներ տնտեսության տարբեր հատվածներում, արտասահմանյան բիզնեսի հիմնում, արդյունաբերական հողերի մատչելիություն եւ վարչական վեճերի լուծում:Զեկույցում ասվում է, որ արտասահմանյան կապիտալի առկայությունն օդային փոխադրումների բնագավառում սահմանակված է 49%-ով: Բացի այդ, հայկական օրենսդրությունը մինչեւ 40% սահմանափակում է արտասահմանյան կապիտալի մասնակցությունը օդանավակայաններում եւ երկաթուղային բնագավառում: Իսկ նավթագազային հատվածում արտասահմանյան կապիտալի մասնակցությունը սահմանափակված է 49%-ով: “Այս բնագավառները, ինչպես նաեւ էլեկտրաէներգիայի փոխադրման հատվածը բնութագրում են շուկայի մոնոպոլ կառուցվածքը, ինչը խոչնդոտում է օտարերկրյա ներդրումների հոսքին”,- նշվում է զեկույցում: Հայաստանում սահմանափակումներ կան նաեւ մի շարք հումքային բնագավառներում, մասնավորապես, անտառային արդյունաբերությունում, որը փակ է արտասահմանյան կապիտալի համար: “Օտարերկրյա կապիտալով սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության ստեղծման համար Երեւանում անհրաժեշտ է 18 օր եւ պահանջվում է 8 գործառույթ, ինչը համապատասխանում է Արեւելյան Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի միջին ցուցանիշին”,- ասված է զեկույցում: Որպես թերություն նշվում է ընկերությունն էլեկտրոնային եղանակով գրանցելու հնարավորության բացակայությունը: Ըստ զեկույցի, Հայաստանում մասնավոր հողերի վարձակալության հանձնման գործառույթը հնարավորինս պարզեցված է եւ իրականացվում է շատ արագ ոչ միայն տարածաշրջանային, այլեւ համաշխարհային չափանիշներով: “Հողատարածքը կարող է տրվել վարձակալության 99 տարի ժամկետով, եւ վարձատուն իրավունք ունի կիսել, կրկնակի հանձնել վարձակալության կամ ապրանքագիր տրամադրել վարձակալած հողի դիմաց: Երեւանում հողային ռեեստրը եւ անշարժ գույքի պետական կադաստրը գտնվում են մեկ գործակալությունում եւ փողկապակցված են”,- գրում են զեկույցի հեղինակները` իբրեւ թերություն նշելով հողային եւ աշխարհագրական տեղեկատվական համակարգերի բացակայությունը, ինչը կարող էր կենտրոնացնել ողջ համակարգը մեկ կետում: Կոմերցիոն իրավավարչարարության կայացմանը նվիրված բաժնում զեկույցի հեղինակները նշում են, որ տվյալ ինստիտուտը նորույթ է Հայաստանում եւ շատ քիչ փորձ ունի: “Վարչական դատարանում քննվում են բոլոր առեւտրային վեճերը` ընկերությունների միջեւ եւ առեւտրային ապրանքանշանի եւ պատենտների օգտագործման հետ կապված վեճերից բացի: Վարչական վճռի ստացման ժամկետը է 30 օրից ոչ պակաս է: Վարչական վճիռը պետք է հաստատվի ընդհանուր իրավսության դատարանում: Վարչական վճռի իրագործման համար պահանջվում է միջինը 58 շաբաթ (այն պայմանով, որ վճիռը ենթակա չէ բողոքարկման)”,- նշված է զեկույցում:Համեմատության համար նշենք, որ զեկույցի համաձայն Վրաստանը առաջ է անցել Հայաստանից բոլոր առանցքային բաղադրիչներում: Զեկույցի հեղինակները նշում են, որ Վրաստանը հանդիսանում է արտասահմանյան կապիտալի համար առավել բաց երկրներից մեկը, եւ տնտեսության բոլոր հետազոտված հատվածները բաց են արտասահմանյան ներդրումների համար: “Երկրում չկան մոնոպոլ եւ օլիգոպոլ կառույցներ, ինչպես նաեւ որեւէ դժվարություն անհրաժեշտ լիցենզիան ստանալու գործում”,- ասվում է զեկույցում: Tweet Դիտում՝ 13575