Երեւան/Մեդիամաքս/. ՀՀ կառավարությունն այսօր հավանության է արժանացրել 2011-2013թթ. պետական պարտքի կառավարման ռազմավարական ծրագիրը:Ինչպես կառավարության նիստին տեղեկացրել է ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը, այս ծրագրի ընդունումը պայմանավորված է 2011-2013թթ. միջնաժամկետ ծախսային ծրագրով: Նրա խոսքերով, հաշվի առնելով ֆինանսական շուկաների զարգացման տեմպը, կավելացվեն 3-20 տարի մարման ժամկետայնությամբ ուղենշային պարտատոմսերի շրջանառության ծավալները:Միեւնույն ժամանակ, նախարարը նշել է, որ մինչև 1 տարի մարման ժամկետով պարտատոմսերը նույնպես կմնան շրջանառության մեջ: Ֆինանսների նախարարը ասել է, որ այսուհետ ՀՀ կառավարությանը մտադիր է վարկային միջոցներ ներգրավել այն պարագայում, երբ վարկի գրանտային մասը չի գերազանցի 30 տոկոսը, իսկ արտոնյալ մարման ժամկետը կկազմի առնվազն 5 տարի ֆիքսված տոկոկսադրույքով: Տիգրան Դավթյանը նշել է, որ պետական պարտքը բյուջեի պակասուրդի սպասարկման հիմնական աղբյուրն է, եւ առաջիկա տարիներին կառավարությունը մտադիր է այն նվազեցնել ՀՆԱ-ի հարաբերակցությամբ մինչեւ 4%: Tweet Դիտում՝ 14208