Հուլիսին «Յունիբանկը» կգործարկի սեփական պրոցեսինգային կենտրոնը

16.06.2010 | 09:32 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. Հուլիսին «Յունիբանկը» նախատեսում է գործարկել սեփական պրոցեսինգային կենտրոնը:

«Սեփական պրոցեսինգային կենտրոնի ստեղծման մասին որոշում է կայացվել մանրածախ բիզնեսի զարգացման արագընթաց աճի կապակցությամբ»,- Մեդիամաքս-ին հայտնել են «Յունիբանկի» մամուլի ծառայությունում:

Այստեղ նշել են, որ սեփական պրոցեսինգային կենտրոնը բանկին թույլ կտա զգալիորեն մեծացնել քարտերի թողարկման ծավալը եւ հաճախորդներին առաջարկել վարկային քարտերի ավելի գրավիչ պայմաններ:

«Սեփական պրոցեսինգի գործարկմամբ կընդլայնվի մեր ապրանքների տեսականին, մենք կկարողանանք համատեղ նախագծեր ստեղծել արտադրողների ու առեւտրային կետերի հետ: Մենք արդեն համագործակցության մասին նախնական պայմանագրեր ենք կնքել մի շարք հայտնի ընկերությունների հետ` լոյալության ծրագրի գործարկման նպատակով»,- ասել է «Յունիբանկի» քարտային բիզնեսի զարգացման տնօրեն Մեսրոպ Հակոբյանը:

Նախագծում կատարված ներդրումները կազմել են ավելի քան $ 1 մլն:

2010թ. հունիսի 1-ի դրությամբ «Յունիբանկը» թողարկել է ավելի քան 43 900 քարտ, որից 32 984-ը` VISA: Տեղադրված բանկոմատների քանակը կազմում է 69: Բանկի հետագա ծրագրերում են` չիպային քարտերի թողարկում, բանկոմատային ցանցի եւ ինքնասպասարկման տերմինալների ավելացում, ինչպես նաեւ մասնակցություն MasterCard համակարգին:

Դիտում՝ 15437
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW