ԼՂՀ նախագահը հանդիպել է ՀՀ ապահովագրական շուկայի մասնակիցներին

14.06.2010 | 09:51 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության /ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը քննարկել է Արցախում մատուցվող ապահովագրական ծառայությունների տեսակների ընդլայնման հարցերը Հայաստանի ապահովագրական շուկայի մասնակիցների հետ:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, հունիսի 12-ին Բակո Սահակյանն ընդունել է Ստեփանակերտում անցկացվող ՀՀ ապահովագրողների արտագնա ֆորումի մասնակիցներին: Հանդիպման ընթացքում քննարկվել են Արցախում ապահովագրական շուկայի կայացման ու զարգացման հետ կապված հարցեր:

ԼՂՀ ղեկավարն ընդգծել է ՀՀ ապահովագրական ընկերությունների հետ փոխշահավետ համագործակցություն հաստատելու շահագրգռվածությունը` դա դիտարկելով որպես տնտեսության զարգացման կարեւորագույն գործոններից մեկը:

Դիտում՝ 13051

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW