«ՎՏԲ-Հայաստան Բանկը» բարելավել է հիմնական ցուցանիշները

07.06.2010 | 15:41 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. «ՎՏԲ-Հայաստան Բանկի» ակտիվներն այս տարվա I եռամսյակում տարեսկզբի համեմատ ավելացել են 5.6%-ով` կազմելով 125.6 մլրդ դրամ: 

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, այսօր ներկայացնելով առաջին եռամսյակում «ՎՏԲ-Հայաստան Բանկի» գործունեության արդյունքները` բանկի ֆինանսական դեպարտամենտի տնօրեն Յուրի Գուսեւը հայտնել է, որ բանկի վարկային պորտֆելը տարեսկզբի համեմատ ավելացել է 6,7%-ով`կազմելով 82,5 մլրդ դրամ:
 
Առաջին եռամսյակում 17.4% աճ է արձանագրվել ֆիզիկական անձանց վարկավորման մասով (պորտֆելի ծավալը` 28 մլրդ դրամ), իսկ իրավաբանական անձանց վարկավորումը I եռամսյակում աճել է 2.2%-ով (պորտֆելի ծավալը` 50,8 մլրդ դրամ):

Բանկի ներգրաված միջոցների ծավալն առաջին եռամսյակում տարվա սկզբի համեմատ ավելացել է 6,3%-ով` կազմելով 99,7 մլրդ դրամ: Միաժամանակ, 21,9%-ով եւ 13,2%-ով ավելացել են, համապատասխանաբար, իրավաբանական ու ֆիզիկական անձանցից ներգրավված միջոցների ծավալները, իսկ այլ բանկերից ներգրավված միջոցներն առաջին եռամսյակում կրճատվել են 11,3%-ով:

I եռամսյակում ստացած զուտ շահույթի ծավալով (670 մլն դրամ) «ՎՏԲ-Հայաստան Բանկը» ՀՀ բանկային համակարգում զբաղեցրել է չորրորդ տեղը, իսկ բանկի կապիտալի եկամտաբերության մակարդակը (ROE) առաջին եռամսյակում կազմել է 10,5%:

Դիտում՝ 14888

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW