Չինաստանը Հայաստանին կհատկացնի 20 մլն յուան եւ շտապ օգնության 88 մեքենա

02.06.2010 | 14:10 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. Հայաստանի եւ Չինաստանի կառավարություններն այսօր ստորագրել են տեխնիկական-տնտեսական համագործակցության մասին համաձայնագիր:

Ինչպես Մեդիամաքս-ին հայտնել են ՀՀ կառավարության մամուլի ծառայությունում, այսօր Երեւանում կայացած արարողության ընթացքում փաստաթղթերը ստորագրել են ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Կարինե Ղազինյանը եւ ՉԺՀ կոմերցիայի նախարարի տեղակալ Ֆու Ցզինը:

Համաձայնագրով նախատեսվում է Չինաստանի կառավարության կողմից Հայաստանի կառավարությանն անհատույց օգնության տրամադրում 20 մլն յուանի (շուրջ $3 մլն) չափով, որն ուղղվելու է տեխնիկական-տնտեսական համագործակցության ծրագրի իրականացմանը: Պայմանավորվածության շրջանակներում Չինաստանի կառավարությունը ՀՀ կառավարությանը հատկացրել է նաեւ շտապ օգնության 88 մեքենա:

Դիտում՝ 10754

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW