Moody’s. ՀՀ վարկանիշը կարող է հայտնվել ճնշման տակ

18.05.2010 | 16:35 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան /Մեդիամաքս/. Moody’s գործակալությունը հրապարակել է իր ամենամյա հաշվետվությունը, որում ասվում է, որ Հայաստանի B2 վարկանիշը (կայուն կանխատեսմամբ) հավասարակշռում է ցածր տնտեսական կայունությունը եւ կառավարության բարձր ֆինանսական ներուժը:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս գործակալությունը, տնտեսական կայունության ցածր գնահատականի հիմնական պատճառը Moody’s-ն անվանում է ՀՀ տնտեսության կախումը դրամական փոխանցումներից, որոնք սնում էին երկրի շինարարական բումը:

«2009թ. Հայաստանը բախվեց լուրջ մարտահրավերների: Չնայած Հայաստանը չկրեց համաշխարհային ֆինանսական ճգնաժամի ուղղակի ազդեցությունը փոքր բանկային հատվածի պատճառով, դրամական փոխանցումների կտրուկ կրճատումը հանգեցրեց ՀՆԱ 15% կրճատմանը»,- նշել է Moody’s-ի փոխնախագահ, սուվերեն վարկանիշերի խմբի ավագ վերլուծաբան Էնթոնի Թոմասը:

Հաշվետվությունում ասվում է, որ Հայաստանի իշխանությունները պատասխանել են միջոցառումների համապարփակ եւ հավակնոտ փաթեթով, ներառյալ պարզեցված հարկային եւ դրամային քաղաքականությունը: Moody’s-ի վերլուծաբանները նշում են, որ չնայած այդ միջոցառումները մի փոքր սահմանափակել են ՀՆԱ նվազման միտումը, դրանք լրջորեն վատթարացրել են կառավարության պարտքի պարամետրերը:

Միաժամանակ, Moody’s-ը նկատում է, որ Հայաստանն իր քաղաքականությունն իրականացրել է ԱՄՀ-ի հետ համաձայնեցված, եւ դրա շարունակումը կառավարությանը թույլ կտա դադարեցնել պարտքի պարամետրերի վատթարացումը:

«Սակայն եթե Հայաստանը չկարողանա լիովին կատարել ԱՄՀ-ի հետ ձեռբերված համաձայնագիրը, երկրի վարկանիշը կարող է հայտնվել ճնշման տակ»,- նշել է Էնթոնի Թոմասը:

Դիտում՝ 13516
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW