Հրապարակվել է Երեւանում կայանալիք պարտատոմսային կոնգրեսի նախնական ծրագիրը
18.05.2010 | 16:04 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /


Երեւան /Մեդիամաքս/. «Դոյչե Բանկի» գլխավոր տնտեսագետ Յարոսլավ Լիսովոլիկը կմասնակցի «ԱՊՀ եւ Բալթյան երկրների VII պարտատոմսային կոնգրես» կոնֆերանսին, որը կկայանա հուլիսի 1-2-ին Երեւանում:
Ինչպես հաղորդում է Մեդիամաքս գործակալությունը, վկայակոչելով Cbonds-ը, կոնֆերանսը կբացի ՀՀ ֆինանսական շուկային նվիրված ընդլայնված սեկցիան:
Սեկցիայի շրջանակներում ՀՀ պետական իշխանության մարմինների, NASDAQ OMX Armenia բորսայի, բանկերի եւ ներդրումային ընկերությունների ներկայացուցիչները կպատմեն երկրի ներդրումային հնարավորությունների եւ հեռանկարների մասին: Կոնֆերանսի առաջին օրվա ընթացքում հատուկ ուշադրություն կհատկացվի համաշխարհային ֆինանսների ընթացիկ վիճակի եւ ԱՊՀ երկրների տնտեսական աճի հեռանկարների, ինչպես նաեւ եվրապարտատոմսերի զարգացող շուկաների իրավիճակի վերաբերյալ հայտնի տնտեսագետների եւ շուկայի փորձագետների կարծիքին: Սեկցիայի գլխավոր խոսնակների թվում են «Դոյչե Բանկի» գլխավոր տնտեսագետ Յարոսլավ Լիսովոլիկը եւ Ռուսաստանի Խնայբանկի գանձապետական գործառնությունների եւ ֆինանսական շուկաների դեպարտամենտի վերլուծական բաժնի պետ Նիկոլայ Կաշչեւը:
Կոնֆերանսի առաջին օրը նախատեսված նաեւ են սեկցիաներ Ուկրաինայի եւ Վրաստանի պարտքի շուկաների վերաբերյալ:
Կոնֆերանսի երկրորդ օրվա հիմնական թեման է լինելու պարտատոմսերի ռուսաստանյան շուկան, աշխատանքը կշարունակեն Բելառուսի, Ղազախստանի եւ Բալթյան երկրների պարտքի շուկաների սեկցիաները:
«ԱՊՀ եւ Բալթյան երկրների VII պարտատոմսային կոնգրես» կոնֆերանսի նախնական ծրագիրը հասանելի է http://cbonds-congress.com/events/59/agenda/ հասցեով:
Վերջին լուրեր
11.04.2025 | 15:21 Նորություններ
11.04.2025 | 14:58 Նորություններ
11.04.2025 | 11:40 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: