2010թ. առաջին եռամսյակում ՀՀ դրամական փոխանցումների ծավալը կրճատվել է 18%-ով
18.05.2010 | 10:19 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /


Երեւան /Մեդիամաքս/. Առեւտրային բանկերի միջոցով դեպի Հայաստան կատարված դրամական փոխանցումների ծավալը 2010թ. առաջին եռամսյակում կազմել է 69 մլրդ դրամ (319 336 փոխանցում):
Ինչպես ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին հայտնել են ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունում, հաշվետու ժամանակահատվածում փոխանցումների միջազգային համակարգերով կատարված դրամական փոխանցումների զուտ ներհոսքը կազմել է 49 մլրդ դրամ: 2009թ. առաջին եռամսյակի համեմատ այդ ցուցանիշը կրճատվել է 6 մլրդ դրամով: Մեկ փոխանցման միջին ծավալը կազմել է 216 հազ. դրամ` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելանալով 28 հազ. դրամով:
Ընդհանուր առմամբ, առեւտրային բանկերի եւ վճարահաշվարկային ընկերությունների միջոցով ՀՀ ֆիզիկական անձանց կատարված դրամական փոխանցումները 2010թ. առաջին եռամսյակում կազմել են 102 մլրդ դրամ` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելանալով 18%-ով:
Վերջին լուրեր
28.04.2025 | 16:56 Նորություններ
28.04.2025 | 14:46 Նորություններ
PowerFull-ն այսուհետ հասանելի է բացառապես Fast Shift հավելվածում
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: