Գերիշխողների մեքենայությունները ինֆլյացիայի աճի պատճառներից են

06.05.2010 | 12:44 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /
Երեւան/Մեդիամաքս/. Հայաստանում ինֆլյացիան 2010թ. հունվար-ապրիլին կազմել է 1,3%:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, Ազգային վիճակագրական ծառայության գների վիճակագրության եւ միջազգային համադրումների բաժնի պետ Գուրգեն Մարտիրոսյանն այսօր ասել է, որ 2010թ. ապրիլին ինֆլյացիան նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կազմել է 6,8%: Մասնավորապես, հացամթերքի գներն այդ ժամանակահատվածում աճել են 1%-ով, մրգերի ու բանջարեղենի գները` 4,8%-ով, շաքարավազինը` 4,5%-ով:

Գուրգեն Մարտիրոսյանը նշել է, որ ինֆլյացիայի 0,52%-ը բաժին է ընկնում գազի սակագների աճին:

Ինչպես նշել է տնտեսագետ Սամվել Ավագյանը, բացի արտաքին գործոններից, Հայաստանում ինֆլյացիայի վրա ազդել են նաեւ ներքին գործոնները, այդ թվում` ինֆլյացիոն մեքենայությունները շուկայում գերիշխող ընկերությունների կողմից, Կենտրոնական բանկի ընդլայնողական քաղաքականությունը, ինչպես նաեւ փողի բազայի ավելացում:
Դիտում՝ 12221

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW