«Ամերիաբանկի» եւ «Կասկադ Բանկի» քարտապանները կօգտվեն զեղչային համակարգից

30.04.2010 | 15:53 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. «Ամերիաբանկի» եւ «Կասկադ Բանկի» քարտապանները կարող են օգտվել երկու բանկերի բանկոմատների ամբողջ ցանցից այն նույն սակագներով, ինչպիսիք ներկայումս գործում են նրանցից յուրաքանչյուրի համար:

Ինչպես այսօր Մեդիամաքս-ին հայտնեցին «Ամերիաբանկում», երկու բանկերի բանկոմատների թվաքանակը հասնում է 53-ի, որոնցից 39-ը «Ամերիաբանկի» բանկոմատներն են, 14-ը` «Կասկադ Բանկի»:

«Ամերիաբանկը» նախատեսում է 2010թ. ավելացնել բանկոմատների թվաքանակը եւ ընդլայնել աշխարհագրությունը:

Մոտ ժամանակներս քարտապանները կօգտվեն երկու բանկերի զեղչային ընդարձակ համակարգից, որն ընդգրկում է ավելի քան 150 առեւտրային կետեր, ժամանցի վայրեր, հասարակական սննդի օբյեկտներ, բուժական կենտրոններ եւ այլ ծառայությունների ոլորտներ:

Դիտում՝ 15829

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW