Երեւան/Մեդիամաքս/. Վաղը Երեւանում կկայանա Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի 15-րդ նիստը: Ինչպես հաղորդում է Մեդիամաքս գործակալությունը, նիստը կբացվի ՀՀ վարչապետ, հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Տիգրան Սարգսյանի ելույթով:Օրակարգում են քննարկումներ մրցունակության հիմնադրամի հաղորդակցության և արտաքին կապերի ռազմավարության, ինչպես նաև ծրագրերի մշակման համար ֆինանսավորման ձևաչափի շուրջ: Քննարկմանը կդրվեն նաև «Համահայկական ցանց» նախագծի կոմիտեի հանձնարարականները եւ առաջադրված նախաձեռնությունները:Նիստին կներկայացվի «Տաթևի վերածնունդ» եւ Միջուկային բժշկության ծրագրերի ընթացքը եւ հետագա քայլերը: Առողջապահության ոլորտի նախագծերի քննարկմանը կմասնակցի ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը: Tweet Դիտում՝ 11448