ԿԲ-ն իջեցրել է “Շեն-կոնցերնի” վարկանիշը

29.04.2010 | 14:31 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. Հայաստանի Կենտրոնական բանկը (ԿԲ) իջեցրել է “Շեն-կոնցերնի” վարկանիշը “´-“-ից մինչեւ “Գ+”:

Ինչպես Մեդիամաքս-ին հայտնել են ԿԲ մամլո ծառայությունում, ԿԲ-ն վերավարկանշել է երեք այլ թողարկողների վարկանիշները. “ՀայՌուսգազարդ” ՓԲԸ (“Բ”), “Իմէքս Գրուպ” ՍՊԸ (“Բ-”), “Վալլետտա” ՍՊԸ (“Գ-”):

ԿԲ-ն անփոփոխ է թողել նաեւ “Հայաստանի էլցանցեր” ՓԲԸ (“Գ+”), “Եվրոթերմ” (“Բ”) եւ “Սթար Դիվայդ” (“Գ-”) ընկերությունների վարկանիշները:

Միանգամից երկու կետով` մինչեւ “Գ-”, բարձրացրել է “Էլեկտրասարք” ԲԲԸ վարկանիշը: Նախկին վարկանիշը` “Դ”, շնորհվել էր 2009 թվականի մարտին:

Դիտում՝ 13717

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW