Երեւան/Մեդիամաքս/. ՀՀ ՀՆԱ-ն 2010թ. հունվար-մարդ ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 5,5%-ով:Ինչպես այսօր Մեդիամաքս-ին հայտնել են ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունում, հունվար-մարտ ամիսներին ՀՆԱ ծավալը կազմել է 568 մլրդ 65 մլն դրամ:Արդյունաբերական արտադրության ծավալը 2010թ. հունվար-մարտին կազմել է 177 մլրդ 490.3 մլն դրամ` 2009թ. հունվար-մարտ ամիսների համեմատ ավելանալով 10.4%-ով:Միջին ամսական աշխատավարձը 2010թ. հունվար-մարտին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 5.6%-ով` կազմելով 101 274 դրամ:Բյուջետային կազմակերպություններում աշխատավարձն ավելացել է 4,4%-ով` հաշվետու ժամանակահատվածում կազմելով 83 810 դրամ, իսկ ոչ բյուջետային կազմակերպություններում` 126 995 դրամ (աճը` 6,9%): 2010թ. հունվար-մարտին հայկական արտահանումը ավելացել է 60,9%-ովՀՀ արտաքին առեւտրային շրջանառությունը 2010թ. հունվար-մարտ ամիսներին կազմել է 388,7 մլրդ դրամ ($1012.7 մլն)` 2009թ. նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 29%-ով:Ինչպես այսօր Մեդիամաքս-ին հայտնել են ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունում, արտահանման ծավալներն ավելացել են 60.9%-ով` հաշվետու ժամանակահատվածում կազմելով 76.4 մլրդ դրամ ($198.5 մլն), իսկ ներկրման ծավալներն աճել են 23.1%-ով` կազմելով 312.3 մլրդ դրամ ($814.2 մլն):Արտաքին առեւտրի հաշվեկշռի դեֆիցիտը հաշվետու ժամանակահատվածում կազմել է 235.9 մլրդ դրամ, կամ $615.7 մլն: Tweet Դիտում՝ 10523