Երեւան/Մեդիամաքս/. Այս տարվա ապրիլի 19-ից «Յունիբանկի» երեք մասնաճյուղեր` «Ամիրյան», «Կոմիտաս» եւ «Մալաթիա», հաճախորդներին կսպասարկեն ժամը 09:15-ից մինչեւ 20:30-ը: «Մանրածախ բանկային սպասարկումը «Յունիբանկի» գործունեության առաջնահերթ ուղղություններից մեկն է»,- այսօր նշել են բանկի մամուլի ծառայությունում: 2009թ. արդյունքներով «Յունիբանկը» ՀՀ բանկերի թվում զբաղեցրել է առաջին տեղը ժամկետային ավանդների եւ դրամական փոխանցումների ծավալով եւ երկրորդ տեղը` ֆիզիկական անձանց վարկավորման ծավալով: Ներկայումս «Յունիբանկը» ունի 33 մասնաճյուղ, որոնցից 14-ը` Երեւանում: «Յունիբանկի» մասնաճյուղային ցանցը միացված է տվյալների միասնական բազային եւ գործում է online ռեժիմով: Tweet Դիտում՝ 16123