Մեծ Բրիտանիայի եւ Նիդեռլանդների Ֆինանսական օմբուդսմենները Երեւանում կմասնակցեն կոնֆերանսի

07.04.2010 | 10:23 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. Ապրիլի 8-9-ը Երեւանում կկայանա «Ֆինանսական Օմբուդսմենի Ինստիտուտն ուղղված հանրության վստահության ամրապնդմանը եւ ֆինանսական միջնորդության ավելացմանը» կոնֆերանսը:

Ինչպես ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին հայտնել են ֆինանսական օմբուդսմենի մամուլի ծառայությունում, կոնֆերանսին հանդես կգան Մեծ Բրիտանիայի եւ Նիդեռլանդների Ֆինանսական համակարգի օմբուդսմենները, Ֆրանսիայի եւ Ղազախստանի ապահովագրական ծառայությունների օմբուդսմենները, ինչպես նաեւ վեճերի լուծման արտադատական կառույցների այլ մասնագետներ:

Կոնֆերանսին մասնակցելու են նաեւ ԱՊՀ երկրների Կենտրոնական բանկերի ներկայացուցիչները:

Կոնֆերանսի ընթացքում մասնակիցներին ներկայացվելու է ՀՀ Ֆինանսական համակարգի հաշտարարի գործունեությունը, 2009թ. վիճակագրությունը, ֆինանսական օմբուդսմենների միջազգային փորձը, ինչպես նաեւ վեճերի լուծման այլընտրանքային մեխանիզմները:

Կոնֆերանսը կմեկնարկի ապրիլի 8-ին ժամը 09:30-ին «Էրեբունի պլազա» բիզնես-կենտրոնում (9-րդ հարկ):

Դիտում՝ 12295

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW