Երեւան/Մեդիամաքս/. «Հայէկոնոմբանկը» միացել է Contact միջազգային դրամական փոխանցումների համակարգին:Ինչպես ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին հայտնել են «Հայէկոնոմբանկի» մամուլի ծառայությունում, այսօրվանից բանկի հաճախորդներին հնարավորություն է ընձեռվում դրամական միջոցներ ուղարկել եւ ստանալ ԱՄՆ դոլարով, ռուբլիով եւ եվրոյով: Contact-ի ծառայությունները հասանելի են ինչպես «Հայէկոնոմբանկի» գլխավոր գրասենյակում, այնպես էլ բանկի ողջ մասնաճյուղային ցանցում: Contact համակարգը գործում է ավելի քան 90 երկրներում: Tweet Դիտում՝ 15055