«Յունիբանկն» իջեցրել է ավտովարկավորման տոկոսադրույքները

26.03.2010 | 13:07 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. «Յունիբանկն» իջեցրել է ավտոմեքենա գնելու համար տրամադրվող վարկերի  տոկոսադրույքները:

Ինչպես ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին հայտնել են բանկի մամուլի ծառայությունում, 7 մլն դրամը չգերազանցող ավտովարկերի համար սահմանվել է տարեկան 15%, իսկ 7-ից մինչեւ 15 մլն դրամ վարկերի համար` 17% տոկոսադրույք: Ավտովարկերի կանխավճարը կազմում է 20%, մարման ժամկետը` 60 ամիս:  

Բանկում հայտնել են նաեւ, որ ավելի թանկարժեք մեքենա գնելու ցանկություն ունեցող հաճախորդներին բանկն առաջարկում է օգտվել ԱՄՆ դոլարով տրամադրվող օվերդրաֆտներից` ավտոմեքենայի գրավադրմամբ: Վարկի գումարը կազմում է 100 հազար դոլար, տարեկան տոկոսադրույքը` 15-17%, կանխավճարը` 30%:

Բանկի մամուլի ծառայությունում նշել են, որ 2009թ. արդյունքներով «Յունիբանկը» ՀՀ բանկային համակարգում ավտովարկավորման ծավալով զբաղեցրել է առաջին տեղը: Այս ամսվա սկզբի դրությամբ «Յունիբանկի» ավտովարկավորման պորտֆելը կազմել է մոտ 8 մլրդ դրամ: 2010թ «Յունիբանկը» ծրագրել է ավտովարկավորման ծավալների  ավելի քան 50 տոկոսի աճ, ինչպես նաեւ շուկայի առաջատարի դիրքի պահպանում:

Դիտում՝ 15015
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW