«Յունիբանկը» նախատեսում է մինչեւ տարեվերջ իր վարկային պորտֆելը հասցնել 90 մլրդ դրամի

22.03.2010 | 16:44 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան /Մեդիամաքս/. «Յունիբանկը» նախատեսում է մինչեւ տարեվերջ իր վարկային պորտֆելը հասցնել 90 մլրդ դրամի` ապահովելով վարկային ներդրումների 35% աճ:

Ինչպես ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին հայտնել են «Յունիբանկի» մամուլի ծառայությունում, այս տարվա փետրվարի վերջի դրությամբ բանկի վարկային պորտֆելը կազմել է մոտ 66,5 մլրդ դրամ, որից 39 մլրդ 871 մլն դրամը բաժին է ընկել բիզնես-վարկերին:

Այս տարի բանկը մտադիր է մեծ ուշադրություն դարձնել ֆիզիկական անձանց վարկավորմանը` առաջարկելով շահավետ պայմաններով գարնանային ակցիաներ հիփոթեքային եւ ավտովարկավորման ոլորտներում:

Հաշվետու ժամանակահատվածում բանկի հիփոթեքային վարկավորման ծավալները կազմել են շուրջ 12 մլրդ դրամ, իսկ ավտովարկավորմանը` 8 մլրդ  դրամ:

Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ գրեթե կրկնակի անգամ ավելացել են բանկի պլաստիկ քարտերով վարկավորման ծավալները` փետրվարի վերջի դրությամբ հասնելով 2,2 մլրդ դրամի:

Դիտում՝ 10934
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW