BSC-ն ներկայացրել է կորպորատիվ սոցիալական պատասխանատվության մասին ձեռնարկ

20.03.2010 | 11:15 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. BSC-Բիզնեսի աջակցության կենտրոնը ներկայացրել է կորպորատիվ սոցիալական պատասխանատվության մասին ձեռնարկ` հայկական կազմակերպությունների համար:

Ինչպես մարտի 19-ին կայացած շնորհանդեսին տեղեկացրեց կենտրոնի տնօրեն Սամվել Գեւորգյանը, ձեռնարկի վրա աշխատանքի ընթացքում կենտրոնը 5 տարի համագործակցում էր ֆերմերական կազմակերպությունների հետ:

«Մենք որոշեցինք սկսել գյուղատնտեսական ոլորտից, որպեսզի այնուհետեւ փոխանցենք կուտակած փորձը այլ ոլորտներին», - ասաց Սամվել Գեւորգյանը:

Նա նշեց, որ ֆերմերների հետ աշխատանքն հնարավորություն տվեց փոխշահավետ համագործակցություն հաստատել ֆերմերական տնտեսությունների եւ վերամշակող ձեռնարկությունների միջեւ: Սամվել Գեւորգյանի խոսքերով, կորպորատիվ սոցիալական պատասխանատվության գաղափարը Հայաստանում նոր է զարգանում, եւ ձեռնարկությունները դեռ չունեն բավարար գիտելիքներ եւ փորձ՝ սոցիալական պատասխանատվության սեփական ռազմավարությունների մշակման համար:

Սամվել Գեւորգյանը նշեց, որ BSC-Բիզնեսի աջակցության կենտրոնը որոշում է ընդունել հայկական ընկերությունների շրջանում տարածել սոցիալական պատասխանատվության գաղափարախոսությունը:

Դիտում՝ 15628

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW