Երեւան/Մեդիամաքս/. ՀՀ ՀՆԱ-ն 2010թ. հունվար-փետրվար ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 3,1%-ով:Ինչպես այսօր ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին հայտնել են ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունում, հունվար-փետրվարին ՀՆԱ ծավալը կազմել է 321 մլրդ 650 մլն դրամ:Արդյունաբերական արտադրության ծավալը 2010թ. հունվար-փետրվարին կազմել է 111 մլրդ 612,4 մլն դրամ` 2009թ. հունվար-փետրվար ամիսների համեմատ ավելանալով 9,4%-ով:Շինարարական ոլորտում նախկինի պես նկատվում է անկում, որը 2010թ. հունվար-փետրվար ամիսներին կազմել է 3%: Միջին ամսական աշխատավարձը 2010թ. հունվար-փետրվարին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 5.8%-ով` կազմելով 101 310 դրամ:Բյուջետային կազմակերպություններում աշխատավարձն ավելացել է 4,8%-ով` հաշվետու ժամանակահատվածում կազմելով 83 855 դրամ, իսկ ոչ բյուջետային կազմակերպություններում` 127 148 դրամ (աճը` 6,8%): Tweet Դիտում՝ 9941