ՎԶԵԲ-ը «Ֆինքա» ՈՒՎԿ-ին տրամադրել է $4 մլն-ի դրամային վարկ

19.03.2010 | 10:39 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը /ՎԶԵԲ/ «Ֆինքա» ՈՒՎԿ-ին տրամադրել է $4 մլն-ի սինթետիկ վարկ, որի շնորհիվ կազմակերպությունը կարող է ավելացնել դրամով ֆինանսավորումը:

Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ-ը, համաձայնագիրը ստորագրել են «Ֆինքա» ՈՒՎԿ գլխավոր տնօրեն Երվանդ Բարսեղյանը եւ ՎԶԵԲ-ի նախագահ Թոմաս Միրոուն, ով այցով գտնվում է Հայաստանում:

Նա նշել է, որ Հայաստանում ՎԶԵԲ-ի ընդհանուր ներդրումները կազմում են շուրջ $500 մլն: «Ընդ որում, նախորդ տարի մենք Հայաստանում արձանագրել ենք ներդրման ռեկորդային ծավալ` $150 մլն, իսկ այս տարի մտադիր ենք կրկնել նախորդ տարվա ցուցանիշը»,- ասել է Թոմաս Միրոուն:

Երվանդ Բարսեղյանն ընդգծել է ազգային արժույթով վարկի տրամադրման կարեւորությունը, ինչը թույլ կտա չեզոքացնել արժութային ռիսկերը: Վարկային միջոցներն ուղղվելու են միկրո եւ փոքր բիզնեսի ֆինանսավորմանը:

Դիտում՝ 14396
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW