«Յունիբանկը» մեծացրել է U-Stream վարկային քարտի սահմանաչափը

18.03.2010 | 14:46 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. «Յունիբանկը» մեծացրել է U-Stream վարկային քարտի սահմանաչափը` հասցնելով այն $5 հազարի:

Ինչպես ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին հայտնել են բանկի մամուլի ծառայությունում, U-Stream քարտը կարող են ձեւակերպել բանկի այն հաճախորդները, ովքեր ստացել են դրամական փոխանցումներ մեկ տարվա ընթացքում եւ չունեն բացասական վարկային պատմություն:

U-Stream քարտի վարկի առավելագույն ժամկետը կազմում է 24 ամիս, տարեկան տոկոսադրույքը` 24 %, որը հաշվարկվում է միայն հաշվի բացասական մնացորդի վրա:

Դիտում՝ 11753

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW