Հայ գործարարները հոռետես են նոր աշխատատեղերի հարցում

11.03.2010 | 12:24 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. Հայ գործարարների ակնկալիքները 2010թ. աշխատատեղերի քանակի աճի հեռանկարների վերաբերյալ զգալիորեն կրճատվել են` +5 %` 2009թ. 54 %-ի փոխարեն:

Ինչպես այսօր ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին հայտնել են “Գրանթ Թորնթոն Ամիօ”-ի մարքեթինգի բաժնում, այդ մասին վկայում են “Գրանթ Թորնթոն Ինթերնեյշնլ”-ի Միջազգային գործարար զեկույցի արդյունքները, որը կազմվել է աշխարհի 36 երկրների 7 400 մասնավոր ընկերությունների հարցման հիման վրա:

ՀՀ մասնավոր հատվածի ներկայացուցիչները հոռետես են նաեւ աշխատավարձի աճի հարցում. հայ գործարարների 47 %-ը աշխատավարձի աճ չի սպասում, եւ միայն 6%-ն է լավատեսորեն տրամադրված: 

Հատկանշական է, որ հարցված հայ ձեռնարկատերերի 67 %-ը չեն դիմել հատուկ միջոցառումների նախորդ տարվա կրճատումներից խուսափելու համար, մինչդեռ աշխարհում ձեռնարկատերերի 50 % -ը դիմել են անձնակազմի պահպանման տարբեր միջոցների:

Դիտում՝ 12483
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW