ՀՀ վարչապետը ԱԶԲ-ին առաջարկել է մասնակցել արտահանումը խթանելուն ուղղված համալիր ծրագրի կազմմանը

10.03.2010 | 14:24 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Ասիական զարգացման բանկի /ԱԶԲ/ պատվիրակությանը` Կենտրոնական եւ Արեւմտյան Ասիայի տարածաշրջանի դեպարտամենտի փոխտնօրեն Վերներ Լիպակի գլխավորությամբ:

Ինչպես այսօր ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին հայտնել են ՀՀ կառավարության մամուլի ծառայությունում, կողմերը քննարկել են ԱԶԲ վարկային միջոցներով իրականացվող ծրագրերի իրականացման ընթացքը, մասնավորապես, “Հյուսիս-Հարավ” մայրուղու շինարարությունը եւ “Զվարթնոց” օդանավակայանում ազատ տնտեսական գոտու ստեղծումը:

Տիգրան Սարգսյանը հայտնել է, որ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը հանձնարարական է ստացել կառավարությանը ներկայացնել 2010թ. արտահանման խթանմանն ուղղված համալիր ծրագիրը` նշելով, որ ԱԶԲ մասնագետների ներգրավումն այդ ծրագրում կարող է օգտակար լինել Հայաստանի համար:

Դիտում՝ 10760

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW