ՀՀ նախագահն անցկացրել է կենսաթոշակային բարեփոխումներին վերաբերող խորհրդակցություն

06.03.2010 | 13:30 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան /Մեդիամաքս/. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Երեւանում անցկացրել է կենսաթոշակային բարեփոխումներին վերաբերող ընդլայնված խորհրդակցություն:

Ինչպես ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին տեղեկացրեցին ՀՀ նախագահի մամլո-ծառայությունից, սոցիալական ապահովության նախարարի տեղակալ Արտեմ Ասատրյանը եւ ֆինանսների նախարարի տեղակալ Վարդան Արամյանը ներկայացրել են բարեփոխումների ծրագրի առանցքային ուղղությունները` շեշտելով, որ դրանցից գլխավորը կուտակային համակարգի ներդրումն է:

Նրանք նշել են են, որ առաջարկվող մոդելը հաշվի է առնում կենսաթոշակային բարեփոխումների ժամանակակից աշխարհի փորձը եւ հնարավորություն է տալիս պարտադիր կուտակային համակարգի ներդրումը համադրել սոցիալական համերաշխության սկզբունքի հետ:

Խորհրդակցության մասնակիցները ներկայացրել են իրենց նկատառումներն, առաջարկություններն ու մտահոգությունները:

ՀՀ նախագահը կարեւորել է բարեփոխումների կարեւորությունն ու արդիականությունը, նշելով, որ խորհրդային տարիներից ժառանգած այսօրվա կենսաթոշակային համակարգը ակնհայտորեն չի բավարարում եւ համապատասխանում ժամանակի պահանջներին:

Սերժ Սարգսյանը հանձնարարել է խորհրդակցության մասնակիցներին լրացուցիչ ուսումնասիրություններ ու քննարկումներ անցկացնել հնչած մտահոգությունների առնչությամբ, գնահատել հնարավոր բոլոր ռիսկերը, մշակել երաշխիքների հստակ մեխանիզմներ, եւ կատարված ամբողջական աշխատանքը ներկայացնել հաջորդ խորհրդակցության  ժամանակ:

Հայաստանը կուտակային կենսաթոշակային համակարգին կանցնի 2011թ. հունվարի 1-ից:

Դիտում՝ 10039
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW