Ռուբեն Վարդանյան. ՀԱՄՀ-ը պետական-մասնավոր համագործակցության եզակի օրինակ է

04.03.2010 | 14:53 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամը /ՀԱՄՀ/ մասնավոր եւ պետական հատվածների համագործակցության եզակի օրինակ է, այսօր Երեւանում հայտարարել է «Տրոյկա Դիալոգ» ընկերությունների խմբի նախագահ, «Ամերիաբանկի» խորհրդի նախագահ Ռուբեն Վարդանյանը:

«Հիմնադրամը կարող է շատ կարեւոր դեր խաղալ մասնավոր եւ պետական ֆինանսների, ինչպես նաեւ միջազգային ինստիտուտների միջոցների ներգրավման տեսանկյունից եւ մեզ բոլորիս սովորեցնել աշխատել միասին»,- ասել է Ռուբեն Վարդանյանը:

Անդրադառնալով Դիլիջանում դպրոց-համալիրի կառուցման նախագծին, որտեղ դասավանդելու են օտարերկրյա մասնագետներ, նա տեղեկացրել է, որ ուսումնական հաստատության շինարարությունը մեկնարկելու է գարնանը` հույս հայտնելով, որ այդ դպրոցը ապագայում կդառնա «Հայաստանի հաջողության առանցքային տարրերից մեկը»:

Դիտում՝ 14485
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW