ՀՀ բանկային համակարգը ԱՊՀ-ում ամենահուսալիներից մեկն է

04.03.2010 | 14:39 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. ՀՀ բանկային համակարգը ամենակայուններից եւ ամենահուսալիներից մեկն է ԱՊՀ տարածքում, այսօր Երեւանում հայտարարել է «Տրոյկա Դիալոգ» ընկերությունների խմբի նախագահ, «Ամերիաբանկի» խորհրդի նախագահ Ռուբեն Վարդանյանը:

Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ-ը, Ռուբեն Վարդանյանն ասել է, որ  «հայաստանյան բանկերը, չնայած բավական լուրջ ցնցումներին, շատ հաջող  դիմակայեցին նախորդ տարվա ճգնաժամային ժամանակահատվածին»:

«Այժմ մենք գտնվում ենք բավականին անորոշ ժամանակաշրջանում: Աշխարհում կա հստակ ըմբռնում այն բանի, որ պետք է փոխվի, սակայն չկա գիտակցում, թե հատկապես ինչպես»,- ասել է Ռուբեն Վարդանյանը:

«Ամերիաբանկի» խորհրդի նախագահը կարծիք է հայտնել, որ հայաստանյան տնտեսության համար ամենադժվար ժամանակահատվածն արդեն ետեւում է: Նա նշել է, որ տնտեսության հետագա զարգացման համար մեծ նշանակություն կունենա նոր ատոմային կայանի շինարարությունը, Իրանի եւ Ռուսաստանի հետ համագործակցության խորացումը, ինչպես նաեւ հայ-թուրքական սահմանի հնարավոր բացումը:

Դիտում՝ 13260
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW