ՀԱԿ-ն առաջարկում է բարեփոխումներ բանկային եւ ֆինանսական ոլորտներում

24.02.2010 | 11:21 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամքս/. Հայ ազգային կոնգրեսը /ՀԱԿ/ առաջարկում է մի շարք բարեփոխումներ իրականացնել բանկային եւ ֆինանսական ոլորտներում:

Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, այդ առաջարկները պարունակվում են փետրվարի 23-ին ՀԱԿ-ի ներկայացրած 100 “քայլ” տնտեսական ծրագրում:

ՀԱԿ-ը, մասնավորապես, առաջարկում է նոր բանկերի գրանցման պահանջների մեղմացում եւ դրանց հիմնական կապիտալի նկատմամբ պահանջների սահմանափակում 1.5 մլրդ դրամով (ներկայումս ավելի քան 2.5 մլրդ դրամ է):

Ծրագրում նշվում է օրենսդրական փոփոխությունների անհրաժեշտությունը, որոնց համաձայն` ԿԲ-ի գործառույթները չեն կենտրոնանա միայն սղաճի տեմպերը պահպանելու վրա: Այդ նպատակով ՀԱԿ-ն առաջարկում է “բացառել ազգային արժույթը արհեստականորեն արժեւորելու հանցավոր պրակտիկան”: Կոնգրեսում կարծում են, որ “ազգային արժույթի արժեւորման հիմքը կարող է լինել միմիայն արտահանման գերազանցումը ներմուծման նկատմամբ”:

ՀԱԿ-ը կարծում է, որ ԿԲ-ը պետք է ստերիլիզացնի արժութային հոսքերը հանրապետություն` պետական պահուստների ավելացման հաշվին: “Վերջիններս, իբրեւ վարկային ռեսուրս, պետք է օգտագործել հանրապետության տնտեսությունը վարկավորելու նպատակներով”,- ասվում է ծրագրում:

Ընդդիմադիր կոնգրեսն առաջարկում է վերափոխել բանկային գործունեության մասին օրենսդրությունն այնպես, որ ԿԲ նախագահի կամ խորհրդի որոշումները հնարավոր լինի բողոքարկել դատարանում: Միաժամանակ, ՀԱԿ-ն առաջարկում է ավելացնել ԿԲ խորհրդի իրավասություններն որոշումներ ընդունելիս եւ առանձնացնել ԿԲ նախագահի եւ խորհրդի նախագահի պաշտոնները:

ՀԱԿ-ն առաջարկում է ՀՀ բոլոր առեւտրային բանկերը վերագրանցել որպես բաց բաժնետիրական ընկերություններ եւ օրենսդրորեն ընդլայնել մինորիտար բաժնետերերի իրավունքները:

ՀԱԿ-ն առաջարկում է նաեւ զարգացնել Հայաստանում մասնագիտացված բանկերը եւ տարանջատել ներդրումային ու առեւտրային (ընթացիկ) բանկինգը: 

Ընդդիմությունը կարծում է, որ ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի կողմից պետք է ապահովագրել դրանց մինչեւ միջին հաշվով 60%-ը: Միաժամանակ, ՀԱԿ-ը կարծում է, որ ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամը պետք է հանվի ԿԲ-ի ենթակայությունից:

Դիտում՝ 11363
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW