Ազատ տնտեսական գոտու փորձնական ծրագիրը կմեկնարկի մինչեւ տարեվերջ
23.02.2010 | 14:59 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /


Երեւան/Մեդիամաքս/.Մինչեւ 2010թ. ավարտը Հայաստանում կմեկնարկի ազատ տնտեսական գոտու փորձնական ծրագիրը:
Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ-ը, այդ մասին այսօր Երեւանում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության արդյունաբերության վարչության պետ Հայկ Միրզոյանը:
Նա տեղեկացրել է, որ ներկայումս Flora Holland հոլանդական ընկերության հետ, որը հանդես է գալիս որպես հրավիրյալ խորհրդատու, մշակվում է նախագծի բիզնես-պլանը:
Նրա խոսքերով, լոգիստիկ կենտրոնի բիզնես-պլանի եւ բիզնես-մոդելի մշակմանը մասնակցում է նաեւ Զարգացման հայկական գործակալությունը:
Հայկ Միրզոյանն ասել է, որ փորձնական ծրագիրը բաղկացած է լինելու երեք մասից: Առաջին փուլում երկրի մարզերում կձեւավորվեն գյուղատնտեսական ապրանքատեսակների հավաքման կետեր, որտեղ գյուղացիներից միասնական գնով կգնվեն ու կտեսակավորվեն մթերքները:
Ծրագրի երկրորդ փուլում նախատեսվում է ապրանքատեսակների վաճառք հավանական արտահանողներին, իսկ երրորդում` ազատ տնտեսական գոտում հայկական ապրանքանիշով գյուղատնտեսական ապրանքատեսակների փաթեթավորում եւ արտահանում:
Հայկ Միրզոյանը նշել է նաեւ, որ “Զվարթնոց” օդանավակայանի տարածքում ազատ տնտեսական գոտու ներդրմամբ ակնկալվում է, որ ամեն տարի արտահանման ծավալների աճը կկազմի 20%:
ՄԵԴԻԱՄԱՔՍ
Վերջին լուրեր
11.04.2025 | 15:21 Նորություններ
11.04.2025 | 14:58 Նորություններ
11.04.2025 | 11:40 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: