“Մատչելի բնակարան երիտասարդ ընտանիքներին” ծրագիրը “բարեգործություն չէ”

23.02.2010 | 13:33 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /
Երեւան/Մեդիամաքս/. Կառավարության նախաձեռնած "Մատչելի բնակարան երիտասարդ ընտանիքներին" ծրագիրը "բարեգործություն չէ":
Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ-ը, այդ մասին այսօր հայտարարել է ՀՀ երիտասարդության եւ սպորտի հարցերի փոխնախարար Արսեն Քարամյանը` մեկնաբանելով քննադատական հայտարարությունները ծրագրի հասցեին:
Նա ընդգծել է, որ կառավարությունը չի սպասում, թե ծրագիրը մասսայականություն կունենա 2010 թվականին: "Սա փորձնական փուլ է, երբ անհրաժեշտ է հասկանալ առաջարկն ու պահանջարկը",- ասել է Արսեն Քարամյանը:  
Վկայակոչելով անցկացված հարցման արդյունքները` փոխնախարարը նշել է, որ 2009 թվականին 375 երիտասարդ ընտանիքներ բնակարան են ձեռք բերել հիփոթեքային վարկավորման միջոցով: Հարցումը բացահայտել է նաեւ, որ երիտասարդ ընտանիքների 71%-ը բնակարանային խնդիր չունի:
ՙ"Մատչելի բնակարան երիտասարդ ընտանիքներին" ծրագրի նախնական ծավալը կազմելու է 3 մլրդ դրամ, որը հաշվարկված է մոտավորապես 300 ընտանիքների համար:
Ծրագրի շրջանակներում բնակարանի առավելագույն արժեքը չի կարող գերազանցել 16 մլն դրամը, իսկ վարկի առավելագույն գումարը` բնակարանի արժեքի 70%-ը:
ՄԵԴԻԱՄԱՔՍ
Դիտում՝ 14393
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW