«Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանը» մարել է իր պարտատոմսերի թողարկումը

18.01.2010 | 10:41 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան /Մեդիամաքս/. «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանը» մարել է իր արժեկտրոնային պարտատոմսերի (HSBCB1) 1 մլրդ դրամ ծավալի թողարկումը, ասվում է «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա»-ի պաշտոնական կայքում:

Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ-ը, թողարկման ծավալը կազմել է 1 մլրդ դրամ, մեկ պարտատոմսի անվանական արժեքը` 100 հազ. դրամ, քանակը` 10 հազ. հատ, շրջանառության ժամկետը` 365 օր, արժեկտրոնային տոկոսադրույքը` տարեկան 9%: Պարտատոմսերը ցուցակվել են Bbond բորսային հարթակում:

Բորսայի շուկայում պարտատոմսերի շրջանառությունը (բացի ռեպո գործարքներից) կազմել է 520 մլն 307.6 հազ. դրամ: Բանկի պարտատոմսերով գործարքների միջին եկամտաբերությունը կազմել է 10.98%:

Դիտում՝ 14981
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW