ԿԲ-ը ներկայացրել է “Ֆինանսներ բոլորի համար” կայքը եւ “Վճարային քարտի մասին” տեսաֆիլմը

14.01.2010 | 13:38 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան /Մեդիամաքս/. ՀՀ Կենտրոնական բանկն այսօր ներկայացրել է “Ֆինանսներ բոլորի համար”` www.abcfinance.am նոր կայքը:

Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ-ը, կայքը ներկայացրել է ԿԲ ֆինանսական համակարգի քաղաքականության եւ ֆինանսական կայունության վարչության սպառողների շահերի պաշտպանության եւ շուկայի վարվելակերպի բաժնի պետ Արմենուհի Մկրտչյանը:

Նրա խոսքերով, ՀՀ ֆինանսական շուկայում կան բազմաթիվ կայքեր, սակայն դրանք հիմնականում տեղեկատվական բնույթ են կրում, իսկ ABCfinance պորտալը նախատեսված է հատուկ ֆինանսական տերմինոլոգիային եւ ֆինանսների ոլորտում մասնագիտական գիտելիքների չտիրապետող անձանց համար:

Կայքը բաղկացած է “Ուսանող”, “Լրագրող”, “Աշակերտ”, “Ուսուցիչ”, “Աշխատող” եւ “Ձեռնարկատեր” բաժիններից եւ պարունակում է ընդհանուր տեղեկատվություն ՀՀ ֆինանսական համակարգի մասին:

Արմենուհի Մկրտչյանը ներկայացրել է նաեւ “Վճարային քարտի մասին” ուսուցողական տեսաֆիլմը, որում պատմվում է վճարային քարտի օգտագործման նպատակների, հնարավորությունների եւ հեռանկարների մասին: Նրա խոսքերով, ՀՀ Կենտրոնական բանկն այս միջոցառումներն իրականացնում է “Հանրության ֆինանսական եւ տնտեսագիտական իրազեկվածության մակարդակի բարձրացման” ծրագրի շրջանակներում:

Դիտում՝ 13349
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW