Երեւան /Մեդիամաքս/. 2010թ. առաջին եռամսյակում «Նորվիկ» ՈՒՎԿ-ն կսկսի շուկայում ներդնել նոր ապրանքատեսակներ եւ կվերականգնի բնակչության ու բիզնեսի վարկավորումը: Ինչպես հայտնել է «Նորվիկի» խորհրդի անդամ Տիգրան Բոստանջյանը, նոր տարում կազմակերպության գործունեության ուղղությունը կփոխվի կորպորատիվ վարկավորման կողմը, իսկ սպառողական վարկավորումը անմիջապես կապված կլինի նրա հետ: «Նորվիկը» կսկսի կորպորատիվ հաճախորդների հետ աշխատել որպես ներդրումային բանկ, ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին հայտնել են ընկերության մամուլի ծառայությունում: 2009թ. նոյեմբերի 30-ի դրությամբ «Նորվիկ» ՈՒՎԿ ընդհանուր ակտիվները կազմել են 15,432,287 հազ. դրամ, ընդհանուր կապիտալը` 2,956,774 հազ. դրամ, նորմատիվային կապիտալը` 2,759,380 հազ. դրամ: «Նորվիկի» վարկային ներդրումները կազմում են 11,101,432 հազ. դրամ (ընդհանուր ակտիվների շուրջ 72 %-ը): Tweet Դիտում՝ 14894