ՀՀ ֆինանսների նախարարը կմասնակցի ԵվրԱզԷՍ-ի Հակաճգնաժամային հիմնադրամի խորհրդի առաջին նիստին

21.12.2009 | 12:56 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան /Մեդիամաքս/. ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանն այսօր Մոսկվայում կմասնակցի Եվրասիական տնտեսական համագործակցության /ԵվրԱզԷՍ/ Հակաճգնաժամային հիմնադրամի խորհրդի առաջին նիստին:

Ինչպես ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին հայտնել են ՀՀ ֆինանսների նախարարության մամլո ծառայությունում, նիստի ընթացքում նախատեսվում է քննարկել եւ հաստատել հիմնադրամի 2010թ. գործունեությանն առնչվող մի շարք փաստաթղթեր, մասնավորապես, Հակաճգնաժամային հիմնադրամի փորձագիտական խորհրդի կանոնակարգը, կազմը, գումարների հատկացման կարգը եւ այլն:

ԵվրԱզԷՍ-ի Հակաճգնաժամային հիմնադրամի ստեղծման մասին համաձայնագիրը ստորագրվել է այս տարվա հունիսի 9-ին անդամ երկրների կառավարությունների ղեկավարների կողմից: Հիմնադրամի կանոնադրական կապիտալը կազմելու է մինչեւ $10 մլրդ, որից Ռուսաստանը հատկացնելու է $7,5 մլրդ, Ղազախստանը` $1 մլրդ, Բելառուսը` $10 մլն, իսկ մյուս երկրները, այդ թվում նաեւ Հայաստանը` $1 մլն:

Հայաստանը դեկտեմբերի 17-ին փոխանցել է գումարի 10 տոկոսը, իսկ մնացած մասը փոխանցվելու է մուրհակի տեսքով:

Դիտում՝ 10752
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW