“ԱՐԱՐԱՏԲԱՆԿ”-ն իրականացնում է 250 մլն դրամի պարտատոմսերի թողարկում

14.12.2009 | 14:19 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան /Մեդիամաքս/. “ԱՐԱՐԱՏԲԱՆԿ” ԲԲԸ-ն դեկտեմբերի 14-ից 25-ը անց է կացնում 250 մլն դրամ ընդհանուր ծավալի արժեկտրոնային պարտատոմսերի երրորդ թողարկման տեղաբաշխումը:

Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ-ը, այդ մասին այսօր հայտնել են “ԱՐԱՐԱՏԲԱՆԿ”-ի գործադիր փոխտնօրեն Դավիթ Հարությունյանը եւ բանկի ռազմավարության ու մեթոդոլոգիայի վարչության պետ Գարիկ Ադամյանը:

Պարտատոմսերի անվանական արժեքը կազմում է 10 հազար դրամ (25 հազար հատ), տարեկան եկամտաբերությունը` 10%, արժեկտրոնային վճարումները կատարվելու են եռամսյակային պարբերականությամբ: Պարտատոմսերի շրջանառության ժամկետը 18 ամիս է:

Պարտատոմսերի տեղաբաշխումը տեւելու է մինչեւ դեկտեմբերի 25-ը, որից հետո պարտատոմսերի ցուցակման նպատակով բանկը դիմելու է “ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա”-ին: Արժեթղթերը կարող են ձեռք բերել ֆիզիկական եւ իրավաբանական անձինք (ռեզիդենտներ եւ ոչ ռեզիդենտներ) բանկի գլխավոր գրասենյակում եւ մասնաճյուղերում:

Դավիթ Հարությունյանը հիշեցրել է, որ “ԱՐԱՐԱՏԲԱՆԿ”-ի պարտատոմսերի առաջին թողարկումն իրականացվել է 2007 թվականին` 250 մլն դրամ ծավալով, իսկ երկրորդը` 2008թ. հունիսին, 400 մլն դրամ ծավալով: Առաջին երկու թողարկումների շրջանառությունը ֆոնդային բորսայում գերազանցել է 700 մլն դրամը:

“ԱՐԱՐԱՏԲԱՆԿ”-ի ներկայացուցիչները հայտնել են նաեւ, որ տեղաբաշխման արդյունքում ներգրավված միջոցներն ուղղվելու են փոքր եւ միջին բիզնեսի վարկավորմանը:

Դիտում՝ 14723
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW