Հայաստանը հատուկ նշանակություն է տալիս օտարերկրյա ներդրումների ներգրավմանը

11.12.2009 | 15:59 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան /Մեդիամաքս/. Հայաստանը հատուկ նշանակություն է տալիս օտարերկրյա ներդրումների ներգրավման հարցին, այսօր հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ-ը, այսօր Երեւանում հանդես գալով Լատվիայի նախագահի պետական այցի շրջանակներում ընթացող հայ-լատվիական գործարար համաժողովում` Սերժ Սարգսյանն ասել է, որ ՀՀ տնտեսության մեջ օտարերկրյա  կապիտալի մասնակցության ոչ մի սահմանափակում գոյություն չունի, ինչպես նաեւ ընդգծել է այն դեպքերի բացակայությունը, երբ խոշոր ներդրողը հեռացել է Հայաստանից:

Նախագահն ընդգծել է, որ «ՀՀ ղեկավարությունն երաշխավորում է բոլոր ներդրումները»:

Սերժ Սարգսյանը հիշեցրել է, որ 2005թ. Լատվիայի նախագահի` Երեւան պաշտոնական այցի շրջանակում կայացած գործարար համաժողովի արդյունքն եղավ այն, որ Հայաստանում իր գործունեությունը սկսեց «Նորվիկ» վարկային կազմակերպությունը` լատվիական «Լատեկո Բանկի» դուստր ձեռնարկությունը:

Լատվիայի պատվիրակության կազմում Հայաստան են ժամանել ավելի քան 60 գործարարներ:

 

Դիտում՝ 12970

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW