Մահացել է ՀՀ ԿԲ խորհրդի անդամ Գրիգոր Ղոնջեյանը

11.12.2009 | 12:09 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան /Մեդիամաքս/. Մահացել է ՀՀ Կենտրոնական բանկի /ԿԲ/ խորհրդի անդամ Գրիգոր Ղոնջեյանը:

Այդ մասին այսօր ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին հայտնել են ԿԲ մամլո ծառայությունում:

Գրիգոր Կարպիսի Ղոնջեյանը ծնվել է 1959 թվականի մայիսի 1-ին Երեւանում: 2007թ. օգոստոսի 1-ից նշանակվել է ԿԲ նախագահի խորհրդական, իսկ 2008թ. հուլիսի 2-ին ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է Կենտրոնական բանկի խորհրդի անդամ:

ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը եւ Banks.am պորտալը իրենց ցավակցությունն են հայտնում Գրիգոր Ղոնջեյանի անժամանակ մահվան կապակցությամբ:

Դիտում՝ 12521

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW