Եվրախորհրդարանը հաստատել է Հայաստանին 100 մլն եվրոյի տրամադրումը

24.11.2009 | 17:39 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան /Մեդիամաքս/. Եվրոպական խորհրդարանն այսօր հավանության է արժանացրել Հայաստանին 100 մլն եվրոյի տրամադրումը: Միջոցները պետք է հիմնականում օգտագործվեն բյուջեի դեֆիցիտի ֆինանսավորման համար:

Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, ԵՄ-ն Հայաստանին 65 մլն եվրո կտրամադրի որպես վարկ եւ 35 մլն եվրո` որպես դրամաշնորհ:

Եվրոպական Հանձնաժողովի անդամ Սիմ Քալասն այսօր ասել է, որ ԵՄ Խորհուրդը միջոցների հատկացման մասին որոշում կկայացնի առաջիկա մի քանի օրերի ընթացքում:

Դիտում՝ 11425

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW