Տնտեսության անկումը շատ չի ազդել Հայաստանի ներդրումային գրավչության վրա, կարծում է նախարարը

19.11.2009 | 14:17 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան /Մեդիամաքս/. ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը կարծում է, որ մակրոտնտեսական կայունության պահպանման շնորհիվ ՀՀ տնտեսության անկումը շատ չի ազդել Հայաստանի ներդրումային գրավչության վրա:

Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, այսօր Ազգային Ժողովում նախարարն ասել է, որ ներկայումս ՀՀ տնտեսության անկումը համաշխարհային ճգնաժամի լույսի ներքո կրում է «տեխնիկական բնույթ», եւ 2010 թվականին կսկսվի վերականգնոումը: Նա հիշեցրել է, որ 2010թ. պետբյուջեի նախագծի համաձայն, ՀՀ ՀՆԱ-ն աճը կկազմի 1.2%:

«Հայաստանը տնտեսական ճգնաժամի մեջ մտել է վերջին երկրների թվում, եւ մեծ է հավանականությունը, որ մեր երկիրը ճգնաժամից դուրս գա մնացածից շուտ»,- հայտարարել է Տիգրան Դավթյանը: Նրա խոսքերով, 185 մլրդ դրամ ($500 մլն) ռուսաստանյան կայունացնող վարկից 120 մլրդ դրամն արդեն ուղղվել է տնտեսության իրական հատված, այդ թվում ` փոքր եւ միջին բիզնեսի վարկավորմանը:

Դիտում՝ 11212
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW