ՎԶԵԲ-ը դիտարկում է Հայաստանին $100 մլն-ի հատկացումը ֆինանսական հատվածի զարգացման համար

10.11.2009 | 10:49 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան /Մեդիամաքս/. Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը /ՎԶԵԲ/ դիտարկում է Հայաստանին լրացուցիչ $100 մլն-ի հատկացումը ֆինանսական հատվածի զարգացման նպատակով:

Ինչպես այսօր ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին հայտնել են ՎԶԵԲ-ի մամլո ծառայությունում, միջոցները հնարավոր է տրամադրվեն Armenia Multi-Bank Framework Facility II ծրագրի շրջանակներում, որով ՎԶԵԲ-ն արդեն Հայաստանին հատկացրել է $120 մլն:

ՎԶԵԲ-ի տնօրենների խորհրդի նիստը, որում որոշում է կայացվելու Հայաստանին լրացուցիչ միջոցների հատկացման հնարավորության մասին, կայանալու է 2009թ. դեկտեմբերի 10-ին: ՎԶԵԲ-ի մամլո ծառայությունում նշել են, որ ՀՀ առեւտրային բանկերը հաջողությամբ տեղաբաշխել են ծրագրի նախորդ միջոցները:

Դիտում՝ 11696

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW