“ՊրոԿրեդիտ Բանկը” սկսում է վարկավորել գյուղատնտեսությունը
22.10.2009 | 11:30 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /


Երեւան /Մեդիամաքս/. “ՊրոԿրեդիտ Բանկը” սկսում է ֆինանսավորել ՀՀ գյուղատնտեսության հատվածը:
Ինչպես հաղորդել են ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությանը բանկի մամլո ծառայությունից, գյուղատնտեսության ֆինանսավորման սկիզբն ազդարարեց “ՊրոԿրեդիտ Բանկի” Արտաշատի մասնաճյուղի բացումը:
“Գյուղատնտեսությունը Հայաստանի տնտեսության կարեւոր ճյուղերից մեկը լինելով, չունի բավարար ֆինանսավորման աղբյուրներ: Մեր ծառայությունները բավականին մատչելի են` առանձնանալով վարկի մարման անհատական գրաֆիկով եւ գրավադրման ճկուն համակարգով: Համոզված ենք, որ էապես կնպաստենք գյուղատնտեսության զարգացմանը՝ սկսելով Արարատի մարզից եւ այնուհետեւ շարունակելով գյուղատնտեսության ֆինանսավորումը ՀՀ մյուս մարզերում”, - ասել է “ՊրոԿրեդիտ Բանկ” ՓԲԸ գործադիր տնօրեն Բերտոլտ Հերցֆելդը:
Վերջին լուրեր
04.04.2025 | 17:24 Նորություններ
04.04.2025 | 12:35 Նորություններ
04.04.2025 | 10:27 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: