«Յունիբանկը» ներկայացնում է հիփոթեքային վարկավորման նոր ծրագիր
07.10.2009 | 10:27 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /


Երեւան /Մեդիամաքս/. «Յունիբանկը» ներկայացնում է հիփոթեքային վարկավորման նոր ծրագիր` բարելավված պայմաններով:
Ինչպես հայտնեցին ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին բանկի մամուլի ծառայությունում, ծրագրի շրջանակներում վարկերը տրամադրվում են առաջնային եւ երկրորդային շուկայից անշարժ գույք ձեռքբերելու դիմաց վճարումներ կատարելու համար: Վարկերը տրամադրվում են ինչպես արտարժույթով, այնպես էլ ՀՀ դրամով:
Բնակարան ձեռքբերելու նպատակով տրամադրվող վարկերի համար նվազագույն կանխավճար է սահմանվել է 30 տոկոսը, տարեկան տոկոսադրույքը կազմում է սկսած 16%-ից, ժամկետը` 12 տարի: Բիզնես տարածքների վարկավորման պայմանները հետեւյալն են. կանխավճարը` սկսած 30%-ից, տարեկան տոկոսադրույքը` 18%, ժամկետը` 10 տարի:
«Յունիբանկ»-ի հիփոթեքային վարկավորման գծով տնօրեն Տիգրան Գեւորգյանի խոսքերով, պայմանների վերանայման նպատակը բնակչության առավել լայն զանգվածի համար հիփոթեքային վարկավորումը մատչելի դարձնելն է:
«Յունիբանկի» հիփոթեքային վարկավորման պորտֆելը գերազանցում է 12,7 մլրդ ՀՀ դրամը, իսկ տարեվերջին այն նախատեսվում է հասցնել մինչեւ 15 մլրդ ՀՀ դրամ:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: