Հայաստանի կառավարությունը «ՀայՌուսգազարդ» ընկերությանը կտրամադրի 40 միլիոն դոլարի վարկ

01.10.2009 | 16:55 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան /Մեդիամաքս/. Այսօր Հայաստանի կառավարութունը Վանաձորում կայացած արտագնա նիստում որոշում է կայացրել 40 միլիոն դոլարի բյուջետային վարկ տրամադրել «ՀայՌուսգազարդ» ընկերությանը:

Ինչպես ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին հաղորդել են ՀՀ կառավարության մամուլի ծառայությունում, վարկը կտրամադրվի ընկերությանը 2009 թվականի 4-րդ եռամսյակում 6 ամիս ժամկետով եւ 11% տարեկան տոկոսադրույքով:

Վարչապես Տիգրան Սարգսյանը նշել է, որ «ՀայՌուսգազարդը» հաջողությամբ է կատարում իր ներդրումային ծրագիրը, եւ այս վարկը կարագացնի այդ գործընթացը: «Որոշումն ունի հակաճգնաժամային բովանդակություն, վարկը տրամադրվում է կարճ ժամկետով, ունի վարկային պարտավորության ապահովման հուսալի միջոց», - ասել է Տիգրան Սարգսյանը:

Դիտում՝ 14535

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW