ԱՄՀ-ի ներկայացուցչության ղեկավարը դասախոսել է “Համաշխարհային ճգնաժամը Հայաստանում” թեմայով

09.09.2009 | 13:28 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան /Մեդիամաքս/. “Ֆինանսաբանկային Քոլեջ” հիմնադրամն այսօր անց է կացրել հերթական միջոցառումը “Ճգնաժամը որպես հնարավորություն” ծրագրի շրջանակներում:

Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ-ը, Հայաստանում Արժույթի միջազգային հիմնադրամի /ԱՄՀ/ ներկայացուցչության ղեկավար Նինկե Օմեսը այսօր նախագծի շրջանակներում հանդես է եկել դասախոսությամբ “Համաշխարհային ճգնաժամը Հայաստանում. պատճառներ, հետեւանքներ, հաղթահարման ուղիներ” թեմայով:  

Նինկե Օեմսի կարծիքով, ՀՀ տնտեսությունը ֆինանսական ճգնաժամից պաշտպանելու համար երկրի իշխանությունները պետք է աջակցեն ֆինանսական եւ դրամավարկային հատվածին, ուժեղացնեն վերահսկողությունը ֆինանսական հատվածի նկատմամբ եւ շարունակեն կառուցվածքային բարեփոխումները: Նա ընդգծել է, որ առեւտրային բանկերը պետք է բարելավեն ռիսկի գնահատման եւ կառավարման քաղաքականությունը:

“Ճգնաժամը որպես հնարավորություն” ծրագիրը մեկնարկել է հունիսի 5-ին` “Երիտասարդ մասնագետներ” ենթածրագրի շնորհանդեսով: Նախագծի տեղեկատվական գործընկերներն են Մեդիամաքս գործակալությունը եւ Banks.am պորտալը:

ԱՄՀ-ի կարծիքով, հայ-թուրքական սահմանի բացումը բարենպաստ ազդեցություն կունենա ՀՀ տնտեսության վրա

Հայաստանում տնտեսական անկումը տարվա արդյունքներով կկազմի 10-15%:

Ինչպես հաղորդում ՄԵԴԻԱՄԱՔՍ-ը, այսօր Երեւանում այսպիսի կանխատեսում է ներկայացրել Հայաստանում ԱՄՀ-ի ներկայացուցչության ղեկավար Նինկե Օմեսը:

Նրա խոսքերով, նախկինում ԱՄՀ-ն կանխատեսում էր 9.5 տոկոսանոց անկում, սակայն ՀՀ Կենտրոնական բանկի եւ կառավարության հետ խորհրդակցելուց հետո ԱՄՀ-ն փոխել է իր կանխատեսումը: Հիմնադրամի գնահատմամբ, Հայաստանում սղաճը տարվա արդյունքներով կկազմի 3%:

Նինկե Օմեսը նշել է, որ հայ-թուրքական սահմանի բացումը բարենպաստ ազդեցություն կունենա ՀՀ տնտեսության վրա: Նրա խոսքերով, կարճաժամկետ հեռանկարում հայաստանյան որոշ ապրանքատեսակներ, մասնավորապես` գյուղատնտեսական ապրանքները, հնարավոր է, չկարողանան մրցակցել թուրքականների հետ: Սակայն միջնաժամկետ հեռանկարում սահմանի բացումը դրական ազդակ կհանդիսանա մրցակցության զարգացման եւ հայաստանյան տնտեսության խթանման համար, ասել է Նինկե Օմեսը:

Նրա խոսքերով, ԱՄՀ-ն կարծում է, որ սահմանի բացումը կհանգեցնի տնտեսական աճին, սղաճի նվազմանը, ներկրման էժանացմանը եւ տրանսպորտային ծախսերի կրճատմանը:

Դիտում՝ 12720
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW