Բյուջետային երաշխիքներն անհրաժեշտ արդյունքը տվեցին, կարծում են կառավարությունում

04.09.2009 | 16:18 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան /Մեդիամաքս/. Կառուցապատողներին տրված բյուջետային երաշխիքները նպաստեցին ՀՀ շինարարական հատվածի զգալի աշխուժացմանը, այսօր հայտարարել է վարչապետի օգնական Դավիթ Հարությունյանը:

Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսում Դավիթ Հարությունյանն ասել է, որ շինարարական հատվածը, որի անկումն այս տարվա առաջին կիսամյակում գերազանցել է 50%-ը, վերջին ամիսներին աճ է ցուցադրում:

«Մայիսին ապրիլի համեմատ շինարարության աճը կազմել է 88%, հունիսին մայիսի համեմատ` 130%, իսկ հուլիսին հունիսի համեմատ` 4.5%», - ասել է Դավիթ Հարությունյանը` հիշեցնելով, որ բազմաբնակարանային շենքերի շինարարությունն ավարտելու նպատակով տրվող պետական երաշխիքների տրամադրման ծրագիրը, որն իրականացվում է կառավարության հակաճգնաժամային միջոցառումների շրջանակներում, մեկնարկել էր այս տարվա ապրիլի 14-ին:

Դավիթ Հարությունյանը հայտնել է, որ կառավարությունը կառուցվող անշարժ գույքի գրավադրմամբ արդեն $12 մլն-ի պետական երաշխիքներ է տրամադրել վեց կառուցապատողների` հավելելով, որ ներկայումս կառավարությունը քննարկում է $5 մլն-ի պետական երաշխիքներ տրամադրելու վերաբերյալ երկու հայտ:

Դավիթ Հարությունյանը հայտարարել է, որ կառավարությունը պատրաստակամ է 20 մլրդ դրամի պետական երաշխիքներ տրամադրել այն կառուցապատողներին, որոնց շինարարությունն ավարտված է առնվազն 50%-ով եւ որոնք կներկայացնեն բանկի համաձայնությունը բյուջետային երաշխիքի առկայության դեպքում վարկ վճարելու մասին: 

Խոսելով կառավարության կողմից անշարժ գույքի պահանջարկը խթանելու մասին` վարչապետի օգնականը հայտնել է, որ նորաստեղծ «Ազգային հիփոթեքային ընկերությունն» արդեն վերաֆինանսավորել է 150 մլն դրամ ընդհանուր ծավալով շուրջ 30 հիփոթեքային վարկեր` հավելելով, որ սեպտեմբերին ընկերությունը մտադիր է վերաֆինանսավորել 300 մլն դրամ ընդհանուր ծավալի եւս 60 հիփոթեքային վարկեր:
 

 

Դիտում՝ 12850
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW