Երեւան /Մեդիամաքս/. Մարզերում ճանապարհների վերանորոգման նախագծի լրացուցիչ ֆինանսավորման շրջանակներում Համաշխարհային բանկը /ՀԲ/ Հայաստանին կտրամադրի $36,6 մլն-ի վարկ: Ինչպես ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին հայտնել են ՀԲ-ի մամլո ծառայությունում, նախագծի շրջանակներում ՀՀ կառավարությանը օժանդակություն կցուցաբերվի գյուղերի բնակիչների համար ճանապարհային ցանցի բարեկարգման գործում եւ կստեղծվեն լրացուցիչ աշխատատեղեր: “Դա Հայաստանին կօգնի մեղմել համաշխարհային տնտեսական ճգնաժամի հետեւանքները”, - ասվում է ՀԲ-ի հաղորդագրության մեջ: Նախագծի շրջանակներում նախատեսվում է բարելավել ՀՀ յոթ մարզերի 140 կմ ընդհանուր երկարությամբ ճանապարհների վիճակը: Աշխատանքները մեկնարկելու են 2009թ. սեպտեմբերին: Tweet Դիտում՝ 10106