FITCH-ի կողմից Հայաստանի վարկանիշի ցածրացումը չի ազդի պետական վարկունակության վրա
26.08.2009 | 14:26 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /


Երեւան /Մեդիամաքս/. FITCH-ի կողմից Հայաստանի վարկանիշի 1% ցածրացումը չի ազդի պետական վարկունակության վրա եւ չի առաջացնի լրացուցիչ ռիսկեր:
Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ-ը, այդ մասին այսօր Դիլիջանում ՙՄիասին 2009՚ համահայկական կրթական երիտասարդական ֆորումի մասնակիցների հետ հանդիպմանը ասել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:
Կառավարության ղեկավարն ասել է, որ այդ գործոնը կարող է բացասական ազդեցություն ունենալ մասնավոր հատվածի վրա եւ բարդացնել օտարերկրյա ներդրողներից վարկեր ներգրավելու գործընթացը: Նրա խոսքերով, արդյունքում ձեռնարկատերերը կսկսեն ավելի թանկ միջոցներ ներգրավել:
Տիգրան Սարգսյանը նշել է, որ FITCH-ի վարկանիշներն իջել են աշխարհի գրեթե բոլոր երկրներում: Նրա խոսքերով, Հայաստանի վարկանիշի իջեցումը պայմանավորված էր նաեւ դոլարիզացիայի բարձր մակարդակով եւ շինարարության ծավալների կրճատմամբ:
Վարչապետն ասել է, որ Հայաստանը նոր վարկերի կարիք չունի, քանի որ բոլորովին վերջերս երկրի ղեկավարությունը արտոնյալ պայմաններով ներգրավել է երկարաժամկետ միջոցներ:
Հանդիպման ընթացքում Տիգրան Սարգսյանը ներկայացրել է նաեւ ճգնաժամից դուրս գալու կառավարության ծրագիրը եւ պատասխանել է ֆորումի մասնակիցների հարցերին:
Վերջին լուրեր
29.04.2025 | 16:59 Նորություններ
Կարիերա, կրթություն եւ զարգացում՝ Ամիօ բանկի մոտեցումը CCF 2K25-ում
29.04.2025 | 11:13 Նորություններ
29.04.2025 | 10:20 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: