Երեւան /Մեդիամաքս/. ՀՀ ֆինանսների փոխնախարար Վարդան Արամյանը այսօր Երեւանում ասել է, որ այս տարվա պետբյուջեն կարող է վերանայվել միայն այն դեպքում, եթե դեֆիցիտը գերազանցի 7.5%-ի շեմը: Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, Վարդան Արամյանն այդ մասին ասել է` մեկնաբանելով ՀՀ Կենտրոնական բանկի /ԿԲ/ նախկին ղեկավար Բագրատ Ասատրյանի կոչը պետբյուջեի վերանայման մասին: Բագրատ Ասատրյանի խոսքերով, ՀՀ կառավարությունը “չունի հակաճգնաժամային ծրագիր”, “իսկ հայտարարված ընդլայնողական քաղաքականությունը գործնականում չի կիրառվում”: ԿԲ նախկին ղեկավարն ասել է նաեւ, որ “ամենալավատեսական կանխատեսումների համաձայն, 2010 թվականին հայաստանյան տնտեսության անկումը կկազմի 1-1.5%, իսկ աճ կարձանագրվի միայն 2011 թվականին”: Tweet Դիտում՝ 10779