Կենասթոշակային բարեփոխումները կսկսվեն 2011թ.

14.08.2009 | 13:52 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան /Մեդիամաքս/. Կենսաթոշակային բարեփոխումները Հայաստանում կսկսվեն իրականացվել 2011 թվականից, այսօր տեղեկացրել է Սոցիալական ապահովագրման պետական հիմանդրամի նախագահ Վազգեն Խաչիկյանը:

Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, Վազգեն Խաչիկյանը ասել է, որ կուտակային կենսաթոշակային համակարգին անցնելու բարեփոխումների մեկնարկի հետաձգման հիմնական պատճառը գլոբալ ֆինանսա-տնտեսական ճգնաժամն է: 

Նա տեղեկացրել է, որ օգոստոս-սեպտեմբեր ամիսներին Երեւանում իր աշխատանքները կսկսի միջազգային փորձագետների հանձնաժողովը, որը համապատասխան առաջարկներ կներկայանցի կուտակային համակարգին անցնելու վերաբերյալ:

Վազգեն Խաչիկյանը նշել է, որ, չնայաց ճգնաժամային պայմաններին, Հայաստանի քաղաքացիներն իրենց թոշակները ստանում են ժամանակին: Նրա խոսքերով, ֆինանսական համակարգի մուտքերի եվ ծախսերի հավասարակշռութայն շնորհիվ` Հայաստանի կենսաթոշակային համակարգը կարողացավ դիմակայել ճգնաժամին:  

Վազգեն խաչիկյանը ձեռնպահ մնաց մեկնաբանել 2010 թվականին կենասթոշակի բազային դրույքաչափի հնարավոր բարձրացումը:

Այսօր Հայաստանում գրանցված են 517 հազար թոշակառու, իսկ բազային կենսաթոշակը կազմում է 25 900 դրամ:

Դիտում՝ 14329
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW